- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Պռոշյան համայնքը ղեկավարելու համար կպայքարի չորս թեկնածու

proshyan1 [1]Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի՝ հուլիսի 14-ի արտահերթ ընտրությանը մասնակցելու համար 5 առաջադրվածներից այսօր թեկնածու է գրանցվել 4-ը. անկուսակցական Գալուստ Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտարարել:

ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը «Երկիրն այսօրի» հետ զրույցում ամփոփեց, որ, այսպիսով, համայնքի ղելավարի թեկնածու են գրանցվել անկուսակցականներ Ալեքսան Ալեքսանյանը, Ցոլակ Գրիգորյանը, դաշնակցական Վովա Սահակյանը եւ հանրապետատական Արթուր Մուրադյանը:

Բոլոր թեկնածուներն ինքնառաջադրված են: