Հ.Յ.Դ. Հայաստանի Պատասխանատու մարմնի յայտարարագիրը


Կուսակցութիւնը ոչ մի կապ ունի եւ չի կարող ունենալ ո՛չ ինքնակոչ այդ խմբակների եւ ոչ էլ նրանց զինուած ջոկատների հետ: Հայաստանում Դաշնակցութեան անունից հանդէս եկող խմբակների մասին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի յայտնի յայտարարագրից յետոյ էլ ինքնակոչ այդ խմբակների ղեկավարները անհրաժեշտ հետեւութիւն չարեցին եւ դեռեւս շարունակում են իրենց ելոյթները՝ թիւրիմացութեան մէջ գցելով հասարակական ու քաղաքական շատ կազմակերպութիւնների ու առանձին անհատների։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Պատասխանատու Մարմինը երաշխաւորուած է յայտարարելու, որ մեր կուսակցութիւնը ոչ մի կապ ունի եւ չի կարող ունենալ ո՛չ ինքնակոչ այդ խմբակների եւ ոչ էլ նրանց զինուած ջոկատների հետ, որոնք վերջերս սկսել են համալրուել զանազան կասկածելի անձերով՝ հակառակ Հանրապետութիւնում իրավիճակը կայունացնելու ընդհանուր ջանքերի։

Հ.Յ.Դ. Հայաստանի Պատասխանատու Մարմինը կրկին անգամ հաւաստելով իր զօրակցութիւնը հայրենի իշխանութեանը, նրա եւ ժողովրդի ուշադրութեանն է յանձնում սոյն իրողութիւնը, այն համարելով ապօրինական եւ այլեւս անարդարանալի, եւ տեղեկացնում է բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ պետական հաստատութիւններին, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը կարող են դիմել միայն այս հասցէով` Միասնիկեան Պողոտայ 2, հեռախօս` 563493:

Հ.Յ.Դ. Հայատանի Պատասխանատու Մարմին
ք. Երեւան, 11 Սեպտ. 1990 թ.

Տպել Տպել