ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցեց Ընկերվար միջազգայնականի նիստին


ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցեց Ընկերվար միջազգայնականի Խորհուրդի նիստին

ԵՐԵՎԱՆ 31 դեկտ. 2012 – Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում, հունվարի 23-24-ին գումարվեց Ըմկերվար միջազգայնականի Խորհուրդի նիստը, , որին մասնակցեցին անդամ 60 կուսակցությունների շուրջ 170 պատվիրակների։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից ժողովին մասնակցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ընկերվար միջազգայնականում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանտյանը։

Ժողովին ողջույնի խոսք ասեց Կոստա Ռիկայի հանրապետության նախագահ Լաուրա Չինչիլլան։

Ժողով քննարկեց ներկա ֆինանսական ճգնաժամն ու կլիմայական փոփոխությունները եւ սոցիալ դեմոկրատիայի համաշխարհային շարժման հիմնական խնդիրները։ Ժողովը նաեւ քննարկեց Ընկերվարական միջազգայնականի կազմակերպական հզորացման խնդիրը՝ այս տարվան ընթացքում գումարվելիք կազմակերպության 24րդ Կոնգրեսին ընդառաջ։

Ժողովը Թուրքիայում խոսքի ազատության եւ դատական համակարգի անկախության մասին հայտարարություն։ Հայտարարությամբ՝ Ընկերվար միջազգայնականը դատապարտում է իր անդամ եւ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար դեմ հարուցված դատական գործը, իր անդամ եւ Թուրքիայի խորհրդարանում քրդամետ BDP կուսակցության անդամ ընտրված պետական պաշտոնյաների ձերբակալությունները, խոսքի ազատության սահմանափակումներն ու գործադիր իշխանության կողմից դատական համակարգի վրա հաստատված ամբողջական հակակշիռը։

Ժողովին ելույթ ունեցավ նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանտյանը։ Նա նաև բազմաթիվ ունեցավ հանդիպումներ տարբեր պատվիրակությունների անդամների հետ՝ ՀՅԴ-ն ու հայությունը շահագրգռող հարցերի վերաբերյալ։

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդա­վարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից ավելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ։

ԱՊՀ երկրների կուսակցություններից միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ունի լիիրավ անդամի կարգավիճակ։ ՀՅԴ անդամ Մարիա Թիթիզյանը կազմակերպության փոխ-նախագահ է, իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանտյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ Ծովյան երկրների հանձնախմբի համանախագահ։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությանը (IUSY)։

Տպել Տպել