Ռուսաստանի դեսպանին երիտասարդները մաշված խալաթ են փոխանցել

16.07.13-1695xalatԴժգոհություն արտահայտող մաշված խալաթով եւ բողոք-նամակով այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ էին հավաքվել ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական եւ երիտասարդական միությունների անդամները:

Դժգոհելով Հայաստանի քաղաքացու նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինների ոչ մարդկային վերաբերմունքից` երիտասարդները ցավակցություն են հայտնել Մերձմոսկվյան շրջանում տեղի ունեցած ավտովթարի զոհերի հարազատներին, միաժամանակ, խստորեն դատապարտում իրավապահ մարմինների պահվածքը: Նրանց խոսքով, անարգանքի է ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ազատամարտիկը:

Երիտասարդները փորձել են անձամբ դեսպանին հանձնել մաշված խալաթը, սակայն ոստիկաններ արգելել են: Արդյունքում, այն ամրացրել են դեսպանատան առջեւի մայթին տեղադրված հայտարարությունների տախտակին:

yerkirmedia.am

Տպել Տպել