- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Դաշնակցական» լույսեր սահմանամերձ Բաղանիսում

baxanis1 [1]2012թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի գյուղապետի երիտասարդ թեկնածու, ներկայիս գյուղապետ Նարեկ Սահակյանի նախընտրական ծրագրում նշվում էր գյուղի բարեկարգման ու կառուցապատման համար սփյուռքահայ բարերարների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:

Նարեկ Սահակյանը ՀՅԴ անդամ է եւ կուսակցական օղակներով կապ է հաստատել Կանադայի Մոնրեալ քաղաքի դաշնակցականների հետ:

Դրա արդյունքում ՀՅԴ տեղի կառույցի հատկացրած 2000 ԱՄՆ դոլարով Բաղանիսում շարունակում է ընդլայնվել փողոցների գիշերային լուսավորության ցանցը:

Մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից Բաղանիս ժամանեցին ամուսիններ տեր և տիկին Արա և Արփա Խանջյանները: Նրանք ծանոթացան գյուղի պատմությանը եւ հիմնախնդիրներին :

Ամուսիններին հետաքրքրեցին սահմանամերձ Բաղանիսի բնակիչների հոգսերը, և նրանք պատրաստակամություն հայտնեցին աջակցել համայնքին:

ԱՄՆ վերադառնալուց հետո Խանջյան ամուսիների շնորհիվ Կալիֆոռնիայում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականն անդրադարձավ Բաղանիս գյուղին:

Արդյունքում գտնվել են մարդիկ, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Բաղանիսում ծրագրերի իրականացմանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
aravot.am