- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Պռոշյանի գյուղապետի ՀՅԴ-ական տեղակալը աշխատանքից ազատման դիմում է գրել

vova [1]Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը, ով անցած կիրակի համայնքում կայացած ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածուն էր, երեկ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Սահակյանը ձայների շատ քիչ տարբերությամբ պարտվել էր ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանին: Սահակյանը իր պաշտոնից ազատման դիմումը ներկայացրել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Մնացականյանին:

Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում Սահակյանն ասել է, որ ինքը այդ տեսակի հետ չի կարող աշխատել, դա իր համար վիրավորանք է: Սահակյանի դիմումը դեռ չի ընդունվել:

armtimes.com