- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն կմասնակցի Սոցինտերնի խորհրդաժողովին

[1]
ԸՆԿԵՐՎԱՐ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԿԱՆԻ ԱՊՀ-Ի, ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՍԵՎ ԾՈՎԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԺՈՂՈՎԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԲԱՔՎՈՒՄ

Հանձնախմբի ժողովի օրակարգում են տարածաշրջանի հակամարտությունները, տարածաշրջանի երկրներում զարգացումները եւ տարածաշրջանում սոցիալ դեմոկրատիայի զարգացման հնարավորությունները։

Հանձնախմբի ժողովին մասնակցելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ ՀՅԴ պատվիրակության մասնակցությունը առ այժմ երաշխավորված չէ, որովհետեւ Թբիլիսիից Բաքու թռիչքի համար անհրաժեշտ ավիատոմսերը ենթականերին վաճառելու համար, ԱԶԱԼ ադրբեջանական ավիաուղիների Թբիլիսիի գրասենյակը պահանջում է նրանց այցի մասին համաձայնություն՝ ադրբեջանական դեսպանատնից կամ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունից։ Այս խնդիրների կարգավորմամբ զբաղվում է Սոցինտերնը։

Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ բոլոր մայր ցամաքներից։

Հայ Յեղափոխական Դաշնակցությիւնը 1996թ. սեպտեմբերին նորից դարձավ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.: 2003թ. ՀՅԴ-ն դարձավ Սոցինտերնի լիիրավ անդամ` դառնալով ԱՊՀ երկրներում միակ կուսակցությունը, որն ունի այդպիսի կարգավիճակը: Սոցինտերնի 13-րդ համագումարում, որը կայացել է 2008թ. հունիսին Աթենքում, դաշնակցական Մարիա Թիթիզյանն ընտրվեց կազմակերպության փոխնախագահ: Սոցինտերնի խորհուրդը 2008թ. նոյեմբերին Մեխիկոյում ընտրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանին Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի և Սեւ ծովի հանձնախմբի համանախագահ:

ՀՅԴ Կանանց խումբը Սոցինտերնի կանանց կազմակերպության անդամ է:

ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունը` ՀԵԴ-ն, Երիտասարդ Սոցիալիստների Միջազգային Միության անդամ է եւ Սոցիալիստ Երիտասարդների Եվրոպական Համայնքի դիտորդ անդամ: