- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արմեն Ռուստամյանը զրուցել է ոստիկանության բաժնի պետի հետ

արմեն [1]Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ արձակվեցին բերման ենթարկված եւս չորս ակտիվիստներ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Քիչ առաջ ազատ են արձակվել ilur.am-ի ֆոտոթղթակից Սարգիս Գեւորգյանը, ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գեւորգյանը, ակտիվիստներ Վիլեն Գաբրիելյանը (սոցցանցերում հայտնի է որպես «Նավակ ճոճողը») եւ Շանթ Գրիգորյանը:

Արեգ եւ Սարգիս Գեւորգյանները հայտնեցին, որ իրենց մեղադրում են ՔՕ-ի 316-րդ եւ185-րդ հոդվածի հատկանիշներով, գործում ներգրավված են որպես կասկածյալներ, սակայն հրաժարվել են որեւէ ցումունք, բացատրություն տալ` նշելով, որ այս ամենը ապօրինի գործողություններ են: Սարգիսի ուսին նկատելի էին բռնության հետքեր, ինչը երիտասարդի մեկնաբանմամբ` բռնի ուժով բերման ենթարկելու արդյունք է:

Գեւորգյաններին բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտից. երբ պահանջում էին իրենց ընկերներին ազատ արձակել: Իսկ Վիլեն Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն երեկվա միջադեպերի հետ կապված գործում ներգրավել են որպես վկա, սակայն ինքը որեւէ բռնություն չի կիրառել: Նրան բերման են ենթարկել քաղաքապետարանի մոտից:

Ակտիվիստներից Շանթ Գրիգորյանն էլ ասաց, որ իրեն սկզբից տարել էին Մալաթիայի ոստիկանության բաժին, որտեղից տեղափոխել են Կենտրոնի բաժին, նրան ներգրավել են որպես կասկածյալ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ դուրս եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտնեց, որ հանդիպել է բաժնի պետի հետ, որը ներկայացրել է, թե ինչի համար են երիտասարդներին բերման ենթարկել: Պատգամավորը հավելեց, որ այս պահին բերման ենթարկված ակտիվիստներից որեւէ մեկին ձերբակալելու կամ ազատազրկելու խնդիր չկա:

news.am

Փոխանակ հարցերը ճիշտ ճանապարհով լուծեն` բախումներ են առաջացնում

aktcia [2]

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որն այսօր եւս միացավ տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին, միացավ ոստիկանության մոտ հավաքվածներին: Ռուստամյանը մտավ ոստիկանական բաժանմունք, ճշտելու բերման ենթարկվածների մասին որոշակի ինֆորմացիա:

Լրագրողների հետ զրույցում Ռուստամյանն ասաց. «Ապօրինի գործողություններով ապօրինի կերպով զրկել մարդկանց ազատությունից` բնական է, որ այս գործընթացը նման իրավիճակ կառաջացնի: Երեւանցիներին վերաբերվող այն խնդիրները, հարցերը որ մենք բարձրացրել ենք, փոխանակ ճիշտ ճանապարհով լուծեն բախումներ են առաջացնում»:



aravot.am