[1]Հալեպից այսօր հերթական ցավալի լուրն է ստացվել։ Ինչպես տեղեկացրեց մեր սեփական թղթակիցը, երեկոյան Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսները հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից։
Մեքենաների ուղղությամբ նախ հրթիռ է արձակվել, ապա գործի են անցել դիպուկահարները։ Կան զոհեր եւ վիրավորներ։ Մեր հայրենակիցներից մեկը մահացել է։ Թամար Սըրուրյանը երկու զավակների մայր էր։ Վիրավոր է առնվազն 15 հալեպահայ։
Մեր գործընկերներ Զարմիկ եւ Պերճ Պողիկյաններն ու Մարիա Գաբրիելյանը եղել են հիվանդանոցում եւ պատմում են դեպքի մանրամասները։
Մանրամասները՝ տեսանյութում
yerkirmedia.am
23/07/2013