- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` հօգուտ Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի

hay dat [1]Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի իրավական հարցերի ղեկավար Րաֆֆի Կարակաշյանը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում` կոչ անելով մեծացնել Հայաստանին, Արցախին եւ Ջավախքին տրամադրվող օգնությունը:

Րաֆֆի Կարակաշյանը նշել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը դիմակայելու խնդիր ունի, իսկ հենց ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որ բոլոր ազգերը արժանի են ազատությանը եւ ինքնորոշվելու իրավունք ունեն:

Ըստ Կարակաշյանի` մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ ԼՂՀ-ի զարգացման համար, 10 տոկոսով հարկավոր է ավելացնել Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի զարգացմանն ուղղված գումարը, նաեւ 50 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար:

Նա նաեւ կոչ է արել խստացնել 907 հոդվածը, վերացնել ԱՄՆ-ԼՂՀ շփումների արգելքը եւ աջակցել ԵԱՀԿ ՄԽ կողմից իրականացվող` Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններին: