Ալիք օրաթերթը 75-ամյակը


Խօսք ընթերցողներին «Ալիք»ը թեւակոխել է իր լոյսընծայման եւ հրատարակման 75ամեակը: «Ալիք»ը շարունակում է մնալ միակը՝ որպէս այդպիսին, որն ինչ խօսք, իբրեւ լրատու միաւոր, բարոյական ու պատասխանատւութեան ծանրակշիռ պարտաւորութեան առջեւ է կանգնեցնում նրան:

«Ալիք»ը շարունակում է մնալ միակը՝ որպէս այդպիսին, որն ինչ խօսք, իբրեւ լրատու միաւոր, բարոյական ու պատասխանատւութեան ծանրակշիռ պարտաւորութեան առջեւ է կանգնեցնում նրան: Ի սրտէ կուզէինք, որ նոյն այդ բարոյական պարտաւորութեան եւ մեր պատասխանատու առաքելութեան ու հանգամանքի կենսագործման ճամբին խոչընդոտ չհանդիսանար նիւթական հանգամանքը, որն անկախ մեր կամքից՝ միշտ էլ իրեն զգացնել է տւել ու մշտապէս ուղեկից է եղել մեր գործունէութեան ողջ ընթացքում:

Մենք էլ մեր հերթին փորձել ենք այդ ճնշմանը անմիջապէս տեղի չտալ եւ գերադասել ենք խնդրոյ առարկան դիտել առաջնահերթաբար իր բարոյական հարթութեան վրայ: Իսկ համոզւած ենք, որ մեր թանկագին լսարանն ու ընթերցողը խորապէս գիտակցել ու ըմբռնել է «Ալիք»ի լոկ շահադիտական նպատակներ չհետապնդող միաւոր լինելու իրողութիւնը: Վստահ ենք նաեւ, որ նոյն լսարանն ու ընթերցող խաւերը երիցս կը գիտակցեն ու ըմբռնողութեամբ կը վերաբերւեն «Ալիք»ի գնի բարձրացման դրդապատճառներին:
Ահաւասիկ, 5 տարուց ի վեր, երբ հակառակ վերոնշեալ ճնշումներին ու պարտաւորութիւններին, պահեցինք թերթիս 500 ռիալի գինը, այժմ, սկսեալ ս. թ. ապրիլի 22-ից (օրդիբեհեշթի 2), սուբսիդաւորման եւ բազմապիսի բացերը գէթ նւազագոյն չափով ծածկելու մտօք՝ կրկնապատկում ենք «Ալիք»ի գինը՝ դարձնելով դա 1000 ռիալ՝ հատավաճառի դիմաց: Իսկ այս քայլին մենք գնում ենք, ինչպէս դա կը վկայի նոյն «Ալիք»ի ընթերցողը, այն ժամանակ, երբ դեռ տարիներ առաջ են գնացել իրանական գրեթէ ողջ օրաթերթերը:
Ինչպէս շատ պարագաներում, այս հարցում եւս ուզեցինք անկեղծօրէն կիսւել մեր իսկ ընթերցողների ու բաժանորդագիրների հետ, որոնք անկախ այս բոլորից՝ մշտապէս փոխհասկացութեան մթնոլորտում նեցուկ են կանգնել մեզ, որով էլ մենք չենք յուսահատւել մեր պարտականութիւնների ու կոչումի կենսագործման ճամբին:
Վերջում խնդրում ենք մեր սիրելի ընթերցողներին, որ այս առթիւ յաւելեալ լուսաբանման համար՝ կապւեն հաստատութեանս հետեւեալ հեռախօսահամարներին՝ 66706671 եւ 66708216:

ԱԼԻՔ հաստատութեան տնօրէնութիւն եւ խմբագրութիւն
ԹԵՀՐԱՆ

Տպել Տպել