- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արշակ (Սեպուհ)Ներսիսյան (1872-1940 թթ.), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի

սեպւհ [1]Արշակ Ներսիսյան (1872-1940 թթ.), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ:

Ծնվել է 1872 թ-ին Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի շրջակայքի գյուղերից մեկում: Ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում: 1904 թ-ի Սասունի ինքնապաշտպանության մասնակից: Բռնվել է թուրքական իշխանությունների կողմից և բանտարկվել Մուշում:

Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերից մտել է հայ կամավորների շարքը և մասնակցել Կովկասյան ճակատում մղվող կռիվներին որպես հայ կամավորական 1-ին գնդի հրամանատար:

Մուրադ Սեբաստացու հետ հիմնադրել է հիմնադրամ, որի նպատակն էր նյութական օգնություն ցույց տալ Հայոց Ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձած հայ ընտանիքներին:

Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի անդամ և ճնշել է 1920 թ-ի Մայիսյան ապստամբությունը:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու հետևանքով արտագաղթել է ԱՄՆ, որտեղ և մահացել է 1940 թ-ի հուլիսի 31-ին: