[1]ԱՄՆ Ներկայացուցչիների պալատի արտաքին քաղաքականության և հատկացումների հանձնաժողովների առաջատար կոնգրեսականներն իրենց աջակցություն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» բանաձևին սատարող պաշտոնյաներին են միացել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը, հատկացումների հանձնաժողովի անդամ Նիթա Լուին, բյուջետային հարցերով ենթահանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոուլին և էներգետիկայի ու առևտրի հանձնաժողովի անդամ Հների Վաքսմանը:
Բանաձևում կոչ է արվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչող արձանագրություն կազմել: Նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առանցքում պետք է լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա հետևանքների փոխհատուցումը, միջազգային մակարդակով հանցագործությանն արդարացի եւ համապարփակ լուծում տալը: «Մենք ողջունում ենք «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության» ակտի ներրդրումը Ներկայացուցիչների պալատ: Այն Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված նորարարական նախաձեռնություն է, որ կոչ է անում ԱՄՆ-ին նոր մոտեցում ցուցաբերել հայ-թուրքական հարաբերություններին»,- նշել էր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
«Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» բանաձևը սատարող կոգրեսականների թվում են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ Էլիոթ Էնգելը, Սքոթ Գարեթը, Ռաշ Հոլթը, Սթիվ Իզրայելը, Նիթա Լոուին, Գրեյս Նափոլիթանոն, Դևին Նյունեսը, Էլիոսն Շվարցը, Բրեդ Շերմանը, Քրիս Վան Հոուլենը, Հենրի Վաքսմանը, Ջոն Թիերնին, Ջենիս Չայկովսկին:
Այն 2013 թվականի մայիսին Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել կոնգրեսականներ Դեյվիդ Վալադոն (հանրապետական` ընտրված Կալիֆոռնիայից), Ադամ Շիֆը (դեմոկրատ` ընտրված Կալիֆոռնիայից), Մայքլ Գրիմմը (հանրապետական` ընտրված Նյու Յորքից) և Ֆրանկ Փալոնեն (դեմոկրատ` ընտրված Նյու Ջերսիից):
armenpress.am
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը ՄԽ համանախագահի պաշտոնում Ուորլիքի նշանակման վերաբերյալ հայտարարություն է տարածել
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքի նշանակմանը` տարածելով համապատասխան հաղորդագրություն, ինչի մասին տեղեկացնում է հանձնախմբի Facebook-յան էջը։
«Մենք չենք կարող առավել օգտակար խորհուրդներ տալ համանախագահ Ուորլիքին, ով նման կարևոր պաշտոն է ստանձնում, քան այն խոսքերը, որոնք ասել է մեր նախագահը, ով Սպիտակ տուն է մտել ՝ հրապարակայնորեն վստահեցնելով հայերին նրանում, որ կաշխատի հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի վստահելի ու երկարատև լուծման՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով ԱՄՆ-ի ժողովրդավարության ու ինքնորոշման սկզբունքներին»,- գրված է հանձնախմբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու որոշման մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին։
«Նա առաջին կարգի դիվանագետ է, և ես վստահ եմ, որ հրաշալի աշխատանք կկատարի այդ կարևոր պաշտոնում։ ԱՄՆ-ն առաջվա պես հավատարիմ է երկու կողմերին օգնելու հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ լուծման հասնելու համար»,-ասված է Քերիի հայտարարության մեջ։
Ուորլիքն իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերից։
Ավելի վաղ նա եղել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ նեկայացուցչի տեղակալը։ Մինչ այդ նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը (2009-2012) և այլ կարևոր պաշտոններ՝ ԱՄՆ պետդեպարտամենտում։
1992թ. ի վեր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ են ընթանում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման նպատակով։ Մինսկի խմբում, ԱՄՆ-ից բացի, համանախագահում են նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան։
tert.am
