[1]Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու:
ՀՅԴ կուսակցության անդամ:
Ծնվել է 1870-ին Կարինում
Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում:
Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար:
1888-89-ին Թիֆլիսում մտել է հեղոխական խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում:
Կարինում 1891-ին գաղափարական տարաձայնությունների պատճառով ահաբեկել է Խաչատուր Կերեքցյանիև:
1895-ին գործել է Տարոնում,
1896-ին՝ Կարսում, Բասեևում, Կարինում, գործակցել Հրայրին, կազմակերպել ֆիդայական խմբեր:
1899-ին մատնությամբ ձերբակալում են և օգոստոսի 21-ին կախաղան բարձրացնում:
Նրա վերջին խոսքերը լինում են. «Կեցցե հեղափոխությունը, կեցցե հայոց ազատությունը…»: