- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Չսիրւած էյէֆենդին

Թրք [1]Թուրքերէն լեզւում եւ մշակոյթի մէջ տղամարդկանց յարելու համար նրանց անունից յետոյ աւելացնում են էյէֆենդի ածականը (այսինքն` պարոն, ջենթըլմէն…) օրինակ Քեմալ Բէյէֆենդի, այսինքն յարելի պարոն Քեմալ…

Սակայն, եթէ լսէք միայն էյէֆենդի μառը, դա պարզ է, թէ ով է եւ խօսքը ում է վերաμերում: Բէյէֆենդի լսելով պիտի հասկանալ միայն մէկ հոու, վարչապետ Ռեջեμ Թայիμ Էրդողանին. նա է միակ էյէֆենդին:

Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան մէջ Էրդողանը ամենակարող եւ ուժեղ վարչապետներից է եղել. արդէն երեք շրջան է, որ ընտրւել է որպէս վարչապետ ոչ մի անհատ չի կարողացել երեք շրջան շարունակաμար ընտրւել վարչապետ: Ընտրութիւններում նա շահել է քւէների 50 տոկոսից աւելին, որը եւս ացառիկ երեւոյթ է Թուրքիայի պատմութեան մէջ (վարչապետները եւ նրա կուսակցութիւնները հազիւ թէ մեծամասնութիւնն են շահել եւ ստիպւած միւս կուսակցութիւնների հետ կոալիցիոն կառավարութիւնն են կազմել): Նրա օրօք տնտեսական մեծ աճ է արձանարել Թուրքիան, որը եւս աննախընթաց է եղել այդ երկրում:

Սակայն, թւում է, թէ այս μէյէֆենդու աստղը վերջերս այնքան էլ չի փայլում. նրա մշակած քաղաքականութիւններից եւ ծրարերից շատերը արդիւնք չեն տալիս. արտաքին ասպարէզում Սիրիայի տանապի երկարելը (նա հովանաւորում է Սիրիայի վարչակարի ընդիմադիրներին եւ հաւատացած է, որ Բաշշար Ասադը երկար չի դիմանալու), հարեւանների հետ իր իμրթէ զրօ պրոμլեմ ունենալու քաղաքականութեան չյաջողելը, ներքին իմաստով քրդերի հարցը չլուծւելը, Եւրոմիութեանը միանալու ճանապարհին խոչընդոտներ ստեղծւելը եւ վերջերս էլ ժողովրդի μողոքներն ու ցոյցերը, որ վերածւեցին կառավարութեան եւ նրա դէմ ցոյցերի:

Ըստ ՙՄետրոպոլ՚-ի Թուրքիայի ռազմավարական եւ հասարակական ուսումնասիրութիւնների կենտրոնի (www.metropoll.com.tr) Թուրքիայի վարչապետ Ռեջեμ Թայիμ Էրդողանի ժողովրդականութիւնն ու հեղինակութիւնը իջել եւ գնալով իջնում է Թուրքիայի ժողովրդի մօտ:
ՙՄետրոպոլ՚ հաստատութիւնը հերթաμար հարցախոյզներ է կատարում ժողովրդից նրանց տեսակէտը իմանալու համար երկրի քաղաքական-տնտեսական եւ հասարակական երեւոյթների վերաμերեալ: Հարցախոյզների արդիւնքը ՙՄետրոպոլ՚-ն ուղարկում է կառավարութեան պատկան մարմիններին:

Վարչապետ Էրդողանին առնչւող հարցախոյզը իրականացւել է երկրի 31 քաղաքներում եւ արդիւնքից պարզւում է, որ Էրդողանն ընտրւելու օրւանից մինչ օրս կորցնում է իր համակիրներին: 2012 թւականի դեկտեմμերի հարցախոյզի տւեալների համաձայն` Էրդողանը 62.3 տոկոս համակիր ունէր, չորս-հինգ ամիս անց նրա համակիր թիւը նւազեց 60.8 տոկոսի, իսկ վերջերս կատարւած հարցախոյզները ապացուցում են, որ Էրդողանի հետեւորդների թիւը հասել է 53.5 տոկոսի, այսինքն` մօտ 9 տոկոսով նւազել է նրա հեղինակութիւնն ու վարկը` ժողովրդի մօտ: Միւս կողմից նրա ղեկավարած կուսակցութիւնը, այսինքն` ՙԱրդարութիւն եւ զարգացում՚ կուսակցութիւնը (ԱԶԿ) կորցրել է իր հեղինակութեան կամ ժողովրդականութեան մէկ տոկոսը, իսկ 1-3 տոկոս μարձրացել է ԱԶԿ-ի ընդդիմադիր կուսակցութիւնների ժողովրդականութիւնը (Թուրքիայի ընդդիմադիր գլխաւոր կուսակցութիւններն են` Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը, ծայրայեղ ազգայնական եւ պանթուրքիստական ՙԱզգային շարժում՚ կուսակցութիւնը եւ քրդական ՙԽաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն՚ կուսակցութիւնը):

Ըստ թուրք փորձագէտների տեսակէտների` Էրդողանի վարկի ու ժողովրդականութեան իջնելու μուն պատճառն է նրա μռնապետ եւ դիկտատորական ու միահեծան խառնւածքն ու անհատականութիւնը. նա հանդուրժող չէ իր ընդդիմադիրների հանդէպ, հակառակ տեսակէտներ լսելիսª դրանք վերագրում է դաւադրութեան, հաւատացած չէ խօսքի ազատութեանը, երկրում օրէնքներ կամ նախագծեր հաստատելու համար չի լսում ընդդիմադիր կողմերին ու խորհրդարանին: ՙՄետրոպոլ՚-ի տնօրէն Օզեր Սենջարի կարծիքով` ՙՆա չի կարողանում հասկանալ երիտասարդներին ու նոր սերունդին. այդ պատճառով էլ, աւելացել է նրա ընդդիմադիրների թիւը՚:

Յիշենք, որ վերջին ամիսներում Թուրքիայում տեղի ունեցան μողոքի ալիքներ եւ ցոյցեր` Ստամμուլի կենտրոնում ՙԳեզի՚ զμօսայգու վերացման եւ այդ վայրը առեւտրական-շուկայական կենտրոնի վերածելու դէմ: Բողոքի ալիքները տարածւեցին այլ քաղաքներ եւ ցուցարարները պահանջում էին, որ Էրդողանը հրաժարւի իր պաշտօնից:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
alikonline.ir