- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Երեւանում տեղի ունեցաւ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնուած խորհրդաժողովը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ARF_Logo-colored [1]Օգոստոսի 24-ից 26-ը Երեւանում տեղի ունեցաւ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնուած խորհրդաժողով։ Համահայկական այս միջոցառմանը մասնակցում էին Հայրենիքի եւ Արտերկրի կուսակցական մարմինների եւ շրջանների ներկայացուցիչներ եւ հրաւիրեալներ։ ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնած միջոցառման նպատակն էր քննել կազմակերպական խնդիրներ, հայաստանամերձ տարածաշրջանի կացութիւնը, ՀՀ ներքին քաղաքական վիճակը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հարցեր։

Խորհրդաժողովն անդրադարձաւ հայութեան եւ հայոց պետականութեան առջեւ ծառացած խնդիրներին եւ նոր մարտահրաւէրներին։

Շեշտուեց որ իր օրակարգային հիմնահարցերին համարժէքօրէն արձագանքելու համար ՀՅ Դաշնակցութիւնը պէտք է ներդնի յաւելեալ ջանքեր՝ հանդէս գայ համակուսակցական ամբողջական ներուժով։

Խորհրդաժողովը արձանագրեց, որ կազմակերպական հարցերի լուծման հիմնական միջոցը գործն է։

Նոր ժամանակներին եւ իրողութիւններին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է շարունակաբար յստակեցնել մարտավարական անելիքները, առաւել ճկուն եւ արդիւնաւէտ դարձնել գործելաոճը, առաւել արդիւնաւէտ կիրառել ժամանակակից տեխնոլոգիական հնարաւորութիւնները։

Քննելով Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյա-հոգեբանական վիճակը, խորհրդաժողովը մատնանշեց մի շարք բացասական երեւոյթներ, որոնք մտահոգիչ են հայոց պետականութեան համար։ Շեշտուեց մասնաւորապէս արտագաղթի խնդիրը, որն ազգային անվտանգութեանը սպառնացող հիմնահարց է։ Այս գործընթացը կասեցնելու համար անհրաժեշտ նկատուեց, որ պետութիւնը որդեգրի արտագաղթի պատճառները վերացնող սոցիալ-տնտեսական եւ այլ բնոյթի համալիր ծրագիր։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպութիւնը մշակել է նման ծրագրի համար իր առաջարկների փաթեթը, որը կը ներկայացուի հանրութեանը։

Քննելով Հայաստանամերձ տարածաշրջանի կացութիւնը, խորհրդաժողովը հաստատեց.

Խորհրդաժողովը քննարկեց Միջին Արեւելքի երկրներում տեղի ունեցող զարգացումներն ու տեղի հայութեան եւ ի մասնաւորի սիրիահայութեան վերաբերող հարցերը։ Սիրիահայութեան խնդիրը, պետական, ազգային եւ կուսակցական առումով մեզ համար մնում է հիմնական առաջնահերթութիւն։ Սիրիահայութեան նիւթական ու տնտեսական ծանր կացութիւնը թելադրում է օժանդակութեան ապահովման խնդիրը դիտել որպէս ամենօրեայ եւ տեւական աշխատանք։ Միաժամանակ հայութեան վտանգուած հատուածի բազմակողմ հիմնահարցերը լուծելու նպատակով անհրաժեշտ է թափ հաղորդել երկրների կառավարութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների հետ աշխատանքին։

Հայաստանի ու Սփիւռքի ամբողջական համարկումը տեւական գործընթաց է, որ կարելի է անխոչընդոտ առաջ տանել կենտրոնանալով դրական ձեռքբերումների եւ երկուստեք յստակեցուած թիրախների վրայ։

Խորհրդաժողովը հաստատեց, որ Հայութեանը ու Հայաստանին ծառայութեան համար կուսակցութեան հզօրացումը Հարենիքում եւ Սփիւռքում մնում է առաջնահերթութիւն, որի ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր։

ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ
2013թ. օգսոտոսի 26