Պռոշյանի նախկին գյուղապետի սպանության գործի ընթացքի մասին յուրաքանչյուր շաբաթ զեկուցվում է Սերժ Սարգսյանին

axvՀինգ ամիս առաջ սպանված Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի ընթացքի մասին ամեն շաբաթ զեկուցվում է նախագահ Սերժ Սարգսյանին:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը եւ ավելացրեց, որ ոստիկանությունում այս անգամ իրենց ընդունել է Քրեական հետախուզության վարչության պետ Արամ Զախարյանը եւ Հարությունյանը:

«Դա իրենց հերթական աշխատանքների ներկայացումն էր: Առաջին անգամը չէ, որ մենք փորձում ենք ոստիկանությունից պարզաբանումներ ստանալ: Մի քանի առիթներ եղել են եւ ոստիկանապետի, փոխոստիկանապետերի եւ Զախարյանի հետ: Մեզ հավաստիացնում են, որ բոլոր հնարավոր քայլերն արվում են եւ, որ իրենց խանգարող որեւէ ճնշում չկա, սակայն դեռ շոշափելի եւ ռեալ արդյումքներ մեզ չկարողացան ներկայացնել:

Բացի այդ, Պռոշյան համայնքում կան մարդիկ ովքեր ավելին գիտեն, քան ասում են»,- ավելացրեց Աղվան Վարդանյանը:

Պռոշյանի գյուղապետի նախկին թեկնածու Վովա Սահակյանն էլ տեղեկացրեց, որ ոստիկանությունից փոխանցել են, որ խոսակցությունները, թե գործը հասել է փակուղային վիճակի, ճիշտ չեն: «Ասացին, որ կան նոր նյութեր, որոնք ուսումնասիրման փուլում են: Ստացանք հավաստումն այն բանի, որ գործընթացը գնալու է եւ մեզ պարբերաբար տեղյակ են պահելու: Մենք էլ ասացինք, որ պահանջատեր ենք լինելու: Սա առաջին ծիծեռնակն է: Շատ քաղաքակիրթ հերթական պահանջներն ու ակցիաներն ենք կատարելու: Այնպես, որ կսպասենք մի կարճ ժամանակահատված եւ կսպասենք ինֆորմացիայի, որը եթե մեզ չբավարարի մեր ընկերներին եւ համագյուղացիներին կտեղեկացնենք հաջորդ ակցիաների տեղի ժամկետի եւ հասցեի մասին»,- ավելացրեց Վովա Սահակյանը:

Բողոքի ակցիա Ոստիկանության շենքի մոտ. ցուցարարները պահանջում են բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը

Akcia-Proshyani-gjurapeti_5
Նալբանդյան փողոցում գտնվող Հայաստանի Ոստիկանության շենքի մոտ այսօր` սեպտեմբերի 2-ին, հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել, ովքեր պահանջում են Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի գործով արդար դատաքննություն իրականացնել : Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Պռոշյանի գյուղապետի նախկին թեկնածու Վովա Սահակյանը նշեց, որ հինգ ամիս առաջ այս օրը սպանվեց Հրաչ Մուրադյանը եւ ինչ չհաջողվեց կյանքի կոչել թշնամու գնդակով, կյանքի կոչեցին, իրականացրին նրա հայրենակիցները: Նա նաեւ նշեց, որ չի կարելի ասել, որ ոչինչ չի արվում, սակայն արվող աշխատանքները դեռեւս բավարար չեն:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ պատրաստ են բողոքի ակցիայի մասնակիցներից ընդունել չորս հոգու եւ լսել նրանց պահանջը, ինչից հետո ոստիկանության բաժանմունք բարձրացան Վովա Սահակյանը, Հրաչ Մուրադյանի եղբայրը, եղբորորդին եւ ԱԺ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Այժմ ցուցարարները տեղում սպասում են նրանց: Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ` հետեւյալ գրություններով` «Պարոն ոստիկանապետ, պահանջում ենք գտնել եւ պատժել իրական մեղավորներին», «Պահանջում ենք բացահայտել մեր գյուղապետի սպանությունը», «Պահանջում ենք», «Արցախի եւ մեր պետականության մարմնավորող Հրաչ Մուրադյանին սպանողները պետք է պատժվեն», «Հրաչ Մուրադյանը մեր հերոսն է»:

news.am

Տպել Տպել