ՀՅԴ ուսանողները երթ են կազմակերպում դեպի նախագահի նստավայր

Նիկոլ-Աղբալյան LogoՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, ի պաշտպանություն ուսանողների իրավունքների ու շահերի, նոր միջոցառում է կազմակերպում: Այդ կապակցությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել. որում ասվում է.

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, որպես սեպտեմբերի 2-ի` ուսումնական տարվա առաջին օրվա բողոքի երթի շարունակություն, հանձն է առնում կատարել շարժման հաջորդ քայլը: ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ` ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելու բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության վրա և պահանջելու չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և վճռական բողոքի ձայն բարձրացնել այս և յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ:

Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 5-ին` ժամը 12.00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով` ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածք-Ալեք Մանուկյան փողոց-Նալբանդյան փողոց-Կորյունի փողոց -Աբովյան փողոց – Ուսանողական այգի-Տերյան փողոց-Կորյունի փողոց – Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց-Մարշալ Բաղրամյան պողոտա-նախագահի նստավայր:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-32-04-46, 099-95-77-79 կամ 093-95-77-73 հեռախոսահամարներով»:

Տպել Տպել