Արցախում ձեռնարկվող քայլերն ուղղված են բիզնես-միջավայրի հավասարաչափ ձևավորմանն ու զարգացմանը

Արթուր-ԱղաբեկյանԻ կատարումն ԼՂՀ նախագահի օգոստոսի 26-ի հրամանագրից բխող հանձնարարականի` այսօր փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շահագրգիռ մարմինների պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման, գյուղատնտեսության, շինարարության և սննդի ու թեթև արդյունաբերության տեղական արտադրության զարգացման ուղղությամբ նոր մեթոդների կիրառման հարցեր:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կարևորելով մասնավոր ծրագրերի խթանումը` փոխվարչապետն անդրադարձել է պետական գույքի արդյունավետ կառավարման փորձերին, թեթև արդյունաբերական և սննդի տեղական արտադրության զարգացման հեռանկարներին, ինչով պայմանավորված լուծում կտրվի նաև ռազմավարական նշանակության մեկ այլ կարևոր` զբաղվածության հարցին:

Խոսելով փորձնական ծրագրերի արդյունավետությունից, Ա. Աղաբեկյանն առաջնորդվել է «Կառավարում» ՓԲԸ գործունեությամբ, որի կազմում առկա է ձեռներեցներին վարձակալության հիմունքով տրամադրելու ենթակա 10 միավոր արտադրական խոշոր նշանակության պետական գույք` Ստեփանակերտում և Շուշիում:

Փոխվարչապետը ներկաներին հանձնարարել է ԼՂՀ ՊԲ-ին տեղական գյուղմթերքների և թեթև արդյունաբերական արտադրանքի մատակարարման ոլորտներում կառավարության կողմից առաջարկվող նպաստավոր պայմանների և հարկային արտոնությունների մասին տեղեկացնել անհատ ձեռներեցներին` նոր ծրագրեր սկսելու գործում նրանց շահագրգռելու և ստացվող առաջարկությունները քննարկելու և հաշվի առնելու նպատակով: Լիցենզավորման նոր պայմաններ կառաջարկվեն նաև տեղական ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ձեռներեցներին, մասնավորապես, բնապահպանական փորձաքննություն կկիրառվի միայն առավել խոշոր ծավալների ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ:

Փոխվարչապետի ամփոփիչ խոսքում նշվեց, որ ձեռնարկվող քայլերն ուղղված են ողջ հանրապետության տարածքում բիզնես-միջավայրի հավասարաչափ ձևավորմանն ու զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:

panorama.am

Տպել Տպել