Արթուր Աղաբեկյանը չի բացառում ճնշումները

ArturԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը չի բացառում, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվել Մաքսային միությանը միանալու հարցում:

«Ինձ թվում է՝ յուրաքանչյուր երկիր իր շահերից ելնելով՝ կարող է ինչ ասես անել»,- Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Աղաբեկյանը:

Այն տեսակետը, որ հիմնական ճնշումը Ղարաբաղի հարցով է գործադրվել Հայաստանի վրա, Արթուր Աղաբեկյանը այսպես է մեկնաբանում. «Եթե Ռուսաստանը շահարկել է Արցախի անվտանգության հարցը և Արցախի անվտանգության հարցով երախշիք է տրամադրել, ուրեմն դա պետք է արտահայտված լինի կոնկրետ գործողություններով: Իսկ այդ կոնկրետ գործողությունները պետք է շուտով տեսանելի լինեն: Եթե մենք կոնկերտ գոծողությունները տեսնենք, ուրեմն կհանգենք այն եզրակացության, որ Ռուսաստանի համար թիվ մեկ պայմանը, որը դրվել է Մաքսային միությանը միանալու հարցում, եղել է Արցախի անվտագությունը»,- ասաց Արթուր Աղաբեկյանը:

Միաժամանակ նա նշեց, որ այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ստորագրած այնպիսի մեծ պայմանագրեր, որոնք հիմք են տալիս, որպեսզի հայ-ռուսական համագործակցությունը զարգանա ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ոլորտում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին, ապա Արթուր Աղաբեկյանը նշեց. «Մենք ունենք գործընկերներ Եվրոպայում, որոնք մեծ ներդրումներ ունեն Ադրբեջանում նավթի ոլորտում»:

lragir.am

Տպել Տպել