[1]Իրանի արտգործնախարարն ասել է. «Անհրաժեշտ ենք համարում երկրի ազգային անվտանգութեան ու կայունութեան համար միջազգային մտահոգութիւնների փարատումը եւ միջազգային բեմում ակտիւ ներկայութիւնը, ուստի՝ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, ովքեր այդ գործընթացին են հետեւում»:
ԻՍՆԱ-ի համաձայն՝ Իրանի արտգործնախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ երեկոյեան լրագրողների հաւաքում խօսելով Իրանի ատոմական ծրագրի վերաբերեալ՝ ասել է. «Իրանի ատոմական հարցի հետ կապւած քաղաքականութիւնը մշակւելու է, եւ բոլոր որոշումները կայացւելու են Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի միջոցով եւ ատոմական թղթածրարի մասին համադրութիւնները այդ կենտրոնին են վերապահւած, սակայն միջազգային բանակցութիւններն իրականացւելու են արտգործնախարարութեան միջոցով»:
Իրանի արտգործնախարարն ասել է. «Անհրաժեշտ ենք համարում երկրի ազգային անվտանգութեան ու կայունութեան համար միջազգային մտահոգութիւնների փարատումը եւ միջազգային բեմում ակտիւ ներկայութիւնը, ուստի՝ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, ովքեր այդ գործընթացին են հետեւում»:
Նա խօսելով Սիրիայի հարցով Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ փոխանակւած պատգամների մասին՝ ասել է. «Սիրիայի հարցով Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ պատգամներ են փոխանակւել եւ անհրաժեշտութեան դէպքում՝ կը շարունակւի այդ ընթացքը»:
alikonline.ir