- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սա պատկերն է, մնացածը ենթադրություններ են

Աղվան [1]Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի համար տրամաբանական կլիներ, եթե գործը մտներ դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Աղվան Վարդանյանը:

«Ինձ համար գոնե ավելի տրամաբանական կլիներ, եթե գործը մտներ դատարան, և այս ամբողջը տեղի ունենար դատարանում՝ բոլոր փաստարկների ներկայացմամբ: Բայց դա այն դատական իշխանությունն է, որը մենք ունենք, գնահատականներն էլ բոլորդ գիտեք: Ես համացանցում կարդացի փաստաբաններից մեկի գրառումը, որ ինքը երկու տարի պայքարում էր 16 տարեկան տղայի համար, ով օղի է գողացել, որպեսզի խափանման միջոցը փոխի, ու չի կարողանում դա անել: Սա պատկերն է, մնացած արդեն ենթադրություններ են»,- նշել է նա:

168.am