Հրանտ Դինքը դաս էր, որ իմանանք, թե ինչպիսին է Թուրքիան և ինչ կարելի է սպասել նրանից

հայկազԱյս տարի սեպտեմբերի 15-ին Հրանտ Դինքը կդառնար 59 տարեկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը խոսեց Հրանտ Դինք անհատի և նրա ծավալած գործունեության մասին: Նա նշեց, որ Հրանտ Դինք երևույթը պետք է դիտել ոչ թե միայն մտավորականի, հայի շրջանակներում, այլև հայկական հարցի լուծման շրջանակում:

Նա պատմեց, որ Ստամբուլում Հրանտ Դինքի հետ հանդիպումներից հասկացել է, որ նա տեղի հայկական համայնքի առաջնորդն էր՝ գաղափարական առումով: Նրան հաջողվում էր թուրքական թերթի էջերից չորսին հայերեն «Ակոս» թերթը հրատարակել, և դա մեծ առաջընթաց էր Թուրքիայում. «Հրանտ Դինքը համախոհներ ուներ, բայց դրանք միայն Ստամբուլի մտավորականներն էին: Հրանտը դաս էր, որ իմանանք, թե ինչպիսին է Թուրքիան և ինչ կարելի է սպասել նրանից»:

Բանախոսի մեկնաբանությամբ՝ Հրանտ Դինքին, անշուշտ, սպանել են պետական կառույցի հրամանով, սակայն ինքը չի կարող ասել, թե ինչու են հիմա այդ նույն իշխանությունները ուզում գործը նորից վերաբացել և քննություն անցկացնել:

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը, իրենց կենտրոնում տեղի կունենա միջոցառում, կցուցադրվի նաև Հրանտ Դինքի մասին ֆիլմ:

1in.am

Տպել Տպել