- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն փոփոխություն է առաջարկում «Դատախազության մասին» օրենքում

arm [1]«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված է, որ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի ՀՀ ԱԺ է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին եւ ԱԺ-ին հաղորդումը ներկայացվում է ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով:

Սակայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված չէ նշված հաղորդումը ՀՀ ԱԺ ներկայացնելու եւ քննարկելու կարգը, որի հետ կապված գլխավոր դատախազը համապատասխան հաղորդումը չի ներկայացնում ԱԺ: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ` կանոնակարգելու եւ լուծելու նշված խնդիրը:

ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է, որ գլխավոր դատախազը «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված հաղորդումը ԱԺ ներկայացնի հաշվետու տարվա ավաևտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում եւ ԱԺ-ում քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը:

Գլխավոր դատախազի հաղորդումը ԱԺ-ում պետք է քննարկվի սահմանված կարգով եւ ավարտվի եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է նաեւ, որ քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ ունենա Գլխավոր դատախազը` մինչեւ 40 րոպե տեւողությամբ, իսկ հարակից զեկուցմամբ պետաիրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` 20 րոպե տեւողությամբ: Օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է: