- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

106.5 լրատվական ռադիո` «Թարմ ուղեղով»

գեղամ [1]106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է «Երկիր Մեդիայի» լրատվական բաժնի պատասխանատու Գեղամ Մանուկյանը:

…«Հակադաշնակցական պայքարի թիվ 1 կետն այժմ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալու հարցն է: Թերթերը գրում են. «Վերջին 3 տարիներին Վահան Հովհաննիսյանը գերմաներեն է սովորում»:

Ցավում եմ ուղղակի. Վահան Հովհաննիսյանը գերմաներեն գիտեր դեռ 1990 թվականին, երբ գիտությամբ էր զբաղվում: Ասում են ‘ ինչպե՞ս կլինի, դուք ընդդիմություն եք, ինչպե՞ս կարող եք դեսպան ուղարկել: 90-ականներին, երբ Վահան Հովհաննիսյանը, Հրանտ Մարգարյանը (ինքը’ Գեղամ Մանուկյանն էլ) բանտում էին նստած, դա չխանգարեց իրենց կուսակցությանը’ Դաշնակցությանը, ՀՀՇ-ական արտգործնախարար Ալիկ Արզումանյանի հետ Կոպենհագենում երկրի համար կարևոր արտաքին քաղաքական հարցերի շուրջ 3-օրյա խորհրդակցություններ անցկացրել: Այն, որ Դաշնակցությունն ընդդիմություն էր, բանտարկված էր և այլն, չէր խանգարում և չի խանգարում Դաշնակցությանը ծառայել սեփական երկրին» – ասում է Գեղամ Մանուկյանը:

http://www.lratvakan.am/?p=26900

[ca_audio url=”https://old.arfd.am/a-v/20131015-GeghamM-Lratvakan.mp3″ width=”500″ height=”27″ css_class=”codeart-google-mp3-player”]