Արցախը շահագրգռված է Բելգիայի և գործարար հատվածի հետ կապերի զարգացմամբ

g_imageԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Բրյուսել քաղաքում մասնակցել է Բելգիա-Հայաստան առևտրային պալատի կողմից կազմակերպված կլոր սեղանին և հանդիպել բելգիացի մի խումբ գործարարների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի և նրա գործարար հատվածի հետ կապերի զարգացման ու ընդլայնման մեջ՝ Բելգիան դիտարկելով որպես քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ և բարձր բիզնես կուլտուրա ունեցող երկիր, որի հետ փոխգործակցությունը օգտակար կլինի ինչպես մեր երկրի, այնպես էլ Բելգիայի գործարար շրջանակների համար` հաշվի առնելով Արցախում գործող լիբերալ հարկային դաշտը, էժան և որակյալ աշխատուժի և հարուստ բնական պաշարների առկայությունը, բնակչության կարգապահ և օրինապաշտ լինելը:

Արցախի տնտեսական ներուժի և ներդրումային ծրագրերի մասին համապատասխան ներկայացումով հանդես է եկել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Տպել Տպել