- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն Արարատում ոչ մեկին չի պաշտպանի

Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյան

Նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի ընտրություններում, որտեղ թեժ պայքար է սպասվում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, ՀՅԴ-ն որևէ թեկնածուի չի պաշտպանելու: «Չեզոքություն ենք պահում, հետևում ենք ընտրությունների արդար ընթացքին»,- երեկ «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Մեր հարցին` ՀՅԴ չեզոքությունը կապ ունի՞ այն հանգամանքի հետ, որ Արարատի ներկա մարզպետը նախկին դաշնակցական է, Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Ոչ մի կապ չունի»:

Նշենք, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ՀՅԴ համամասնական ցուցակի 8-րդ համարն էր:

Հետաքրքրվեցինք, թե որպես ՀՀԿ թեկնածու մարզպետ նշանակվելու հարցում համաձայնություն ունեցե՞լ է ՀՅԴ-ի հետ. «Ո՛չ, մեր հետ կապ չունի, ինչո՞ւ պիտի ունենա համաձայնություն: Ցուցակը պահանջում է, որ բոլորը գան, համաձայնություն խնդրե՞ն: Մեր ցուցակում էլի մարդիկ են եղել»: ՀՅԴ-ում նաև նորմալ են գնահատում, որ նախկին դաշնակցական Արամայիս Գրիգորյանը դարձել էր ՀՀԿ թեկնածուն: «Դա իր անձնական հարցն է»:

1in.am