- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը Հայ Դատի բարեկամների եւ համակիրների հետ

հրանտԹեհրանում հրատարակվող «Ալիք» թերթի «Հրայր Մարուխեան» սրահում նոյեմբերի 19-ի երեկոյան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Հայ Դատի բարեկամների եւ համակիրների հետ:

Հանդիպման ընթացքում Բյուրոյի ներկայացուցիչը անդրադարձել է Հայաստանի տնտեսա-քաղաքական իրավիճակին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներին, դրանցում կուսակցության դերին, տարածաշրջանային հարցերին:

Հրանտ Մարգարյանը մանրամասն ներկայացրել է Սիրիայում տիրող վիճակը և ստեղծված իրավիճակում ՀՅԴ-ի նախաձեռնությունները, որոնք, որպես օժանդակություն, կարող են սիրիահայերի համար որոշակի ապահովություն ստեղծել: