- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մհեր Ջուլհաջյանի հիշատակի միջոցառում՝ ԵՊՀ-ում

unnamed (1) [1]Զոհված ազատամարտիկ, համալսարանի նախկին ասպիրանտ Մհեր Ջուլհաջյանի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Երեւանի պետական համալսարանում:unnamed (2) [2]

Մհերը ծնվել է Լիբանանում, միջնակարգ կրթությունը ստացել տեղի վարժարանում:

“Եթե ժամանակը մարդուն զինվոր է դարձնում, ուրեմն զինվելու ժամանակն է, ու մարդը պիտի գնա մահվան ընդառաջ”:

Թերեւս, այս գիտակցումով Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության ֆակուլտետի գիտաշխատող Մհեր Ջուլհաջյանը 1992-ին թողեց ամեն ինչ ու եկավ հայրենիք: Դաշնակցականի երդում տվեց, անցավ ՀՅԴ “Զավարյան” ուսանողական միության շարքերը, ապա ընդունվեց Երեւանի պետական համալասարանի Երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտուրա: Սակայն դժվարագույն պահին հայրենիքում չլինել՝ նա չէր կարող:

26-ամյա երիտասարդը զոհվել է Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի պաշտպանական մարտերից մեկում: