[1]Հալեպում այսօր սուրբ Աստվածածին եկեղեցում հոգեհանգստյան պատարագով վերջին հրաժեշտն են տվել վաստակաշատ գործիչ, հալեպահայության տասնամյակների կյանքում մեծ դերակատարություն ունեցած Առաքել Թերզյանին։
Նախօրեին Դաշնակցության Բյուրոն գուժել էր նրա մահը։ Ծանր հիվանդությունից հետո նա մահկանացուն կնքել էր դեկտեմբերի 6-ին՝ Հալեպում։ Նրան բոլորը հիշում էին ընկեր Առաքել անունով։ Իր վաստակով, գործով շատ սերունդների դաստիարակ է եղել։
Ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ 2009 թականին, Հալեպի Արամ Մանուկյան կենտրոնում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի ձեռամբ Առաքել Թերզյանին Կիլիկիո կաթողիկոսության բարձրագույն պարգեւ հանձնելու արարողության որոշ հատվածներ։
yerkirmedia.am