- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Նիկոլ Աղբալյան» միության կոչը ուսանողներին եւ երիտասարդներին

Նիկոլ-Աղբալյան LogoՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 17-ին ԱԺ 4 խմբակցությունները դիմելու են Սահմանադրական դատարան, որտեղ վիճարկվելու է «Պարտադիր կուտակային կենսաթոշակների» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ` Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչելու հարցը: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարան է ներկայացվելու 2014 թվականի հունվարի 1-ից օրենքի գործադրումը կասեցնելու միջնորդություն: Դիմումը ներկայացվելու է երթով:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում երիտասարդությանն ու ուսանողությանը` միանալ երթին` պայքարելու և խնդրի արդարացի լուծմանը հասնելու միասնական վճռականություն ամրագրելու համար:

Երթը մեկնարկելու է դեկտեմբերի 17-ին` ժամը 12:30-ին, Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան:

ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ»ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
16/12/2013