- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Մինսկի խմբի արձագանքն ադրբեջանական ագրեսիային համարում է ուշացած ու ոչ հասցեական

aram [1]Չնայած ԱՄՆ կոնգրեսականների աճող անհանգստությանն ու Ադրբեջանի ագրեսիան քննատադող հայտարարություններին` ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանն ուշացած էր եւ ոչ հասցեական:

Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդագրության մեջ, ըստ որի` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքն ուշացած էր, խուլ եւ ոչ հասցեական` սահամանափակված «խաղաղության հեռանկարները խարխլող» սահմանային բռնության մասին ընդհանուր հղումներով:

Դրան հակառակ` ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են ահազանգել և իրենց մտահոգությունը հայտնել բոլորովին վերջերս Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման և հայկական զինուժի վրա հարձակման առնչությամբ, որի արդյունքում սպանվել է հայ զինծառայող Հրանտ Պողոսյանը:

«Մեր վարչակազմը, որը նաեւ համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խմբում, պետք է ավելի խիստ լինի Հրանտ Պողոսյանի սպանության դատապարտման հարցում եւ պարտավոր է խախտել հավասարություն պահպանելու ձևականությունը»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը:

Դեկտեմբերի 14-ին հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը: ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան դատապարտելեն շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումը և հայ զինծառայող Հրանտ Պողոսյանի սպանությունը` համարելով այն Ադրբեջանի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովի հերոսացման շարունակություն: ՄԽ համանախագահները դեկտեմբերի 19-ի իրենց հայտարարության մեջ միայն նշել էին. «Համանախագահները նշել են, որ սահմանին հրադադարի վերջին խախտումները խարխլում են խաղաղության հեռանկարը: Նրանք կողմերին կոչ են արել զերծ մնալ հետագա այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը, եւ աշխատել բանակցությունների սեղանի շուրջ առաջընթաց ապահովելու մթնոլորտի ստեղծման ուղղությամբ»:

armenpress.am