- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն դեռ չի որոշել թե ում կտա մանդատը

Վ-ազգ յ [1]Դեռ Ամանորից առաջ պարզ դարձավ, որ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Երկիրն այսօրի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացվել, թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խմբակցությունում, եւ այդ հարցը կքննարկեն ավելի ուշ՝ Ազգային ժողովի՝ փետրվարին բացվող նստաշրջանի նախաշեմին։

Հիշեցնենք, որ Վահան Հուվհաննիսյանը, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: