- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Դասախոսները հանդիպել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ

արթուր1 [1]Այսօր ՀՅԴ Արցախի Նիկոլ Դուման կենտրոնում Արցախի մի շարք դասախոսների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում դասախոսական կազմի եւ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:

Հանդիման հիմնական հիմնական թեման երիտասարդության եւ ուսանողության հիմնախնդիրներն էին:

Քննարկվել են Արցախի երիտասարդության ներգրավվածության մակարդակը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, երիտասարդության դերը երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման շուրջ հարցեր:

Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը պատասխանել եւ պարզաբանումներ է տվել դասախոսների կողմից հնչեցրած հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

aparaj.am