- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ֆրանսահայերը բողոքի ցույց են կազմակերպել Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի դեմ

HratchVarjabedian2 [1]Երեկ Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց գտնվող Տրոկադերո հրապարակում, Օլանդի Թուրքիա կատարելիք այցի եւ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության դեմ բողոքի ցույց են կազմակերպել ֆրանսահայերը: Ցույցի մասնակիցները հիշեցրել են, որ Թուրքիան շարունակում է ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում եւ վստահեցրել են՝ պատրաստ են շարունակել պայքարը եւս մեկ հարյուրամյակ:

Փարիզից բացի, բողոքի ակցիա է անցկացվել նաեւ Մարսելում: Այստեղ ցուցարարների շարքում է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն:

Այս ամենի մասին Փարիզից “Երկիրն այսօրին” մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: