- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները այցելել են Հանրապետության շրջանները

HYD [1]Սույն թվականի հունվար ամսվա վերջին տասնօրյակում ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ուղեկցությամբ շրջանային կառույցների պատասխանատուների այցելել են Արցախի Հանրապետության բոլոր վարչական շրջաններ, տեղում ծանոթանալու շրջանի կացությանը եւ անդրադարձել մտահոգող հարցերին: Այցելության ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել շրջանային վարչակազմի ղեկավարների հետ, որի ընթացքում առավել մանրամասնորեն քննարկվել են առկա մտահոգությունները:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել այսուհետ վարչական պատասխանատուների եւ ՀՅԴ շրջանային կառույցների ներկայացուցիչների պարբերաբար հանդիպումների եւ տեղական հարցերի քննարկումների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Արցախի ԿԿ շրջանային այցելությունները թելադրված էին հունվարի 17-ին Ստեփանակերտի <<Նիկոլ Դուման>> կենտրոնում կայացած քննարկումների արդյունքում:

aparaj.am

30/01/2014