- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևն ակտիվորեն շրջանառվում է ԱՄՆ կոնգրեսում

kongres1 [1]Հայ դատի ԱՄՆ արևելյան շրջանի հանձնախումբը մեծ աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևի քննարկման և առաջմղման ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ակտիվիստ Ջոզեֆ Քազազյանի հոդվածին, նոր բանաձևին սատարող կոնգրեսականների թիվը գնալով աճում է: Բանաձևը ներկայացնելուց ի վեր ամերիկահայությունը ողջ երկրով մեկ պարբերաբար կոչեր է արել ԱՄՆ կոնգրեսականներին` միանալ և սատարել բանաձևին, որը նախագահ Բարաք Օբամային հորդորում է պետության ղեկավարի մակարդակով վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Սա դարավոր հարցի այլընտրանքային մոտեցում է: Պետք է միայն, որ Հայոց ցեղասպանությունը վերաճանաչվի Օբամայի վարչակազմի կողմից: Առանց 1.5 միլիոն հայերի զանգվածային կոտորածի մասին հստակ և արադարացի բանաձևի` հայ և թուրք ժողովուրդների միջև երկարատև խաղաղությունը համարյա անհնար է»,- ասել է Հայ դատի ԱՄՆ արևելյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

Ի տարբերություն նախկինում ներկայացրած բանաձևերի` ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի, Մայքլ Գրիմի և Ֆրենկ Փալոնեի համատեղ ներկայացրած այս նոր փաստաթուղթը կոչ է անում Օբամայի վարչակազմին վերահաստատել, որ նախկինում ԱՄՆ-ն արդեն ճանաչել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խթանման նախապայման: Այն առաջ է քաշում վիլսոնյան վաչակազմի արած հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

armenpress.am