[1]ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը դեռ մինչեւ վերջ չի կողմնորոշվել`կառավարության հրաժարականը պահանջելու հարցում:
Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին`համամիտ չե՞ք ՀԱԿ-ի ձեր գործընկեր Արամ Մանուկյանի հետ, որ «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալումից հետո խորհրդարանական ընդդիմությունը պետք է կառավարության հրաժարականի հարցը բարձրացնի, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք դրանից առաջ էլ ենք այդ հարցին անդրադարձել: Մենք երկու անգամ կառավարությանն անվստահության հարց ենք բարձրացրել»:
Մեր զրուցակիցը նկատում է, որ այն, ինչը հիմա կատարվում է, ՀՅԴ-ի համար դեժավյու է. «2010 թվականին այս հանձնաժողովի հարցն ենք բարձրացրել: Դրանից հետո, երկու անգամ, կառավարությանն անվստահության հարց է բարձրացվել`ավելի լայն օրակարգով, քան թե միայն գազի` իրենց ստանձնած ծրագիրը չիրականացնելու, որը հաստատվել էր ԱԺ-ում: Եվ իրենք ընդունեցին, որ կամայականորեն, չգիտես ինչու, փոխել են ծրագրի նպատակներն ու թիրախները: Այնպես որ, այդ հարցը միշտ էլ կա, էնպես չի, որ հիմա պիտի առաջանա»:
Հարցին`հիմա, նման նախաձեռնության դեպքում, ՀՅԴ-ն կմիանա՞ դրան, մեր զրուցակիցն ասաց, որ խնդիրը բովանդակության, ձեւի եւ ժամանակի մեջ է. «Բուն գաղափարը անցած գաղափար է, մենք ժամանակին արել ենք, այնպես չէ, որ նոր պիտի համախմբվենք այդ գաղափարի շուրջ»::
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am