- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Թույլ մի տվեք Ալիևին ներխուժել Ամերիկայի քաղաքացիական կյանք

Արամ [1]Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նահանգային օրենսդիրներին՝ «Դեմ արտահայտվել Ամերիկայի քաղաքացիական կյանքում կոռումպացված Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի արտաքին միջամտությանը»:

Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:

Նամակում մասնավորապես նշվում է.

«ԱՄՆ նահանգային սիրելի օրենսդիրներ. Ես Ձեզ գրում եմ և զգուշացնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճնշում է գործադրում մեր երկրի նահանգային օրենսդիրների վրա, որպեսզի միանան քրիստոնյա հայ հարևանների հանդեպ իր զայրացած և գնալով ավելի ու ավելի բռնի հարձակումներին:

Ադրբեջանը վերջին կես դարում ղեկավարում է Ալիևների ընտանիքը: Ադրբեջանի ներկայիս նախագահ քաղաքացիական ծառայության աշխատավարձի հաշվին դարձել է միլիարդատեր և հաճախ նրան համարում են աշխարհի միակ ոչ ժողովրդավարական առաջնորդ: Նրա անձնական հարստության և նրա կառավարության կոռուպցիայի վերաբերյալ նշված է CNBC ծրագրում:

Ադրբեջանի նախազգահ Իլհամ Ալիևը աշխարհին հայտնի է վերջերս տեղի ունեցած սկանդալի շնորհիվ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում հայ սպային կացնով սպանած մարդասպանին ներում շնորհելու և պարգևատրելու համար:

Այս ամոթալի գործողությունը կտրուկ կերպով դատապարտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ադրբեջանը մարդու իրավունքների հարցում ամենավատ վարկանիշն ունի, որը փաստագրվել է Պետդեպարտամենտի՝ մարդու իրավունքների զեկույցների ժամանակ:

Դա իսկապե՞ս հարգանքի տուրք է մեր մեծ ամերիկյան ժողովրդավարական ավանդույթին, որ նույնիսկ կոռումպացված Իլհամ Ալիևի ռեժիմին թույլատրվում է մեր բաց հասարակության մեջ ազատ գործել: Բայց դա չի նշանակում, որ ամերիկյան քաղաքացիները պետք է լռեն օտարերկրյա առաջնորդների միջամտության հարցում, ովքեր չեն հարգում մեր իրավունքները, ոչ էլ կիսում են մեր արժեքները, հատկապես, երբ նրանք փորձում են արտահանել իրենց անհանդուրժողականությունը «մեր ափերում»:

«The Washington Post» և «Politico» պարբերականները, ինչպես նաև այլ ԶԼՄ-ներ սկանդալային մեղադրանքներ էին ներկայացնում Ադրբեջանի դեմ ՝ ԱՄՆ օրենսդիրների վրա ազդեցություն ունենալու հարցում:

Ես խնդրում եմ Ձեզ ապահովել, որ այս օտարերկրյա բռանպետին թույլ չտրվի ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ազատ ժողովրդի արտելության արշավում օգտագործել «առևանգված» օրենսդրությունը:

Ես առաջարկում եմ, որ դուք Ալևին ասեք. «Ամրացրու քո ժողովրդավարությունը, մեր ժողովրդավարությանը միջամտելու փոխարեն»:

Ես բարձր եմ գնահատում Ձեր ուշադրությունը իմ մտահոգություններին»:

panorama.am