[1]ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն այսօր խորհրդարանում դռնփակ նիստ են գումարել, որի ընթացքում քննարկել են վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։
Խմբակցություններից յուրաքանչյուրը ներկայացրել է դրան անդրադառնալու իր նախագիծը։ Ամենային հավանականությամբ, ԱԺ 24-27-ի քարօրյայում այս խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ Ժառանգությունը, հանդես կգան որոշման մեկ միասնական նախագծով, որը քառօրյայի օրակարգ կընդգրկվի որպես պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարց։
Խմբակցությունները դրա համար կնախաձեռնեն ստորագրահավաք եւ 44 ստորագրություն ունենալով, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, նախագիծը կդառնա քննարկման առարկա նիստերի դահլիճում։
Երկու-երեք օրից հետո խմբակցությունները նախատեսում են ներկայացնել այն միասնական նախագիծը։