[1]-Պրն. Վարդանյան, երեկ «Ազատության հրապարակ»-ում Լևոն Զուրաբյանը իր ելույթում, խոսելով խորհրդարանական չորս ընդիմադիր կուսակցությունների (ՀԱԿ,ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ) գործունեության մասին, ասել է, երկրի հիմնական քաղաքական ուժերը’ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն , Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» միասնական ճակատ են ստեղծել այս իշխանությունների դեմ:
«Բոլորդ ականատես եք, թե ինչպես մեզ հաջողվեց քննարկման դնել իշխանությունների գազային ավանտյուրայի հարցը, մարտի 1-ի սպանությունների խնդիրը, կատարել բազմաթիվ աղմկալի բացահայտումներ, որոնք ուղղակի բարոյալքել և կազմալուծել են իշխանական մեծամասնությանը»,- ասել է նա, հավելելով, որ հերթի մեջ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Նա չի բացառել, որ ինչ-որ պահի Չորսի ձևաչափը դնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Ինչպե՞ս կմեկնբանեք Լևոն Զուրաբյանի հայտարարությունը:
– Եկեք’ Լևոն Զուրաբյանին մի կողմ թողնենք: Նույն հարնրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի վերջում դիմելով չակերտավոր վճռականներին կրկնեց նախկինում ասած իր միտքը. «Պետք է մեկընդմիշտ գիտակցել, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր օրակարգն ու մարտավարությունը»:
«Նայեք Հայաստանի քաղաքական ուժերին: Այս հաստատումը ամենից առաջ և ամենաշատը բնութագրում է ՀՅԴ-ին: Այնպես, որ մեր օրակարգը մենք ենք որոշում»,- yerkir.am -ին ասաց Աղվան Վարդանյանը:
yerkir.am