- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կոնգրեսականներ Փալոնեն, Չուն, Փիթերսը և Սանչեսը դատապարտել են Սումգայիթի և Բաքվի ջարդերը

kongres1 [1]ԱՄՆ կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն միացել է կոնգրեսականներ Ջուդի Չուին, Գարի Փիթերսին և Լինդա Սանչեսին` ոգեկոչելու Սումգայիթի կոտորածների 26-րդ տարելիցը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, օրենսդիրները բարձրաձայնել են Ալիևի վարչակարգի` Հայաստանի և Արցախի դեմ շարունակական սպառնալիքների մասին:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` հանուն ազտության և ընդդեմ հայերի դեմ իրականացվող խտրականությունների խաղաղ ցույցերի պատասխանը եղան բռնությունները Սումգայիթի հայերի դեմ, որ գտնվում էին հարյուրավոր մղոններ հեռու, անպաշտպան և թիրախում էին հայտնվել միայն իրենց հայկական ծագման համար… Իրական ժողովրդավարությունները պետք է հարգեն փոքրամասնությունների իրավունքները և բոլոր բնակիչների Մարդու իրավունքները»,- նշել է Փիթերսը:

Ինչպես իրավացիորեն նկատում է կոնգրեսական Ջուդի Չուն, «իր ապագան իքնուրույն որոշելու Արցախի ժողովրդի ցանկությունը բախվեց ադրբեջանական բռնի ուժին և վայրագություններին, որ հիշեցնում էին Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունները»:

Իսկ կոնգրեսական Սանչեսը, հրապարակայնորեն ելույթ ունենալով նման ոճրագործությունների դեմ, հույս է հայտնել վերահաստատելու ԱՄՆ-ի նվիրվածությունը հակամարտության երկարաժամկետ, խաղաղ և ժողովրդավարական լուծման քաղաքականությանը:

«Որպես Հայաստանին աջակցող խմբի հիմնադիր և համանախագահ` ես կշարունակեմ օժանդակել խաղաղության և անվտանգության հաստատմանը ողջ Կովկասի տարածաշրջանում: Ես սպասում են այն օրվան, երբ հայ ժողովուրդն այլևս չի վախենա նման հարձակումներից»,- իր խոսքն ամփոփել է Փալոնեն:

1988 թվականի փետրվարին Սումգայիթի hայերի ջարդերը ոգեկոչել և քննադատել են նաև կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Բրեդ Շերմանը, Դեյվիդ Սիսիլայնը, Ադամ Շիֆը, Թոնի Կարդենասը, Աննա Էշուն և Քեթրին Քլարքը:

Ընդունված է համարել, որ «սումգայիթն» Ադրբեջանի պատասխանն էր 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստի` մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու խնդրանքով դիմելու որոշմանը։

armenpress.am