Wikileaks. ՀՅԴ-ն` Սամցխե-Ջավախքի պաշտպան


2004 թվականի փետրվարի 12-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զեկույց է ներկայացրել ԱՄՆ պետդեպարտամենտին, որում պատմում է ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովի մասին:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Օրդուեյը գրում է «ՀՅԴ առաջնորդ Հրանտ Մարգարյանն իր ելույթում մեկնաբանություններ է արել հայ-թուրքական հարաբերությունների մասին, ինչպես նաեւ խոսել է ԼՂՀ հակամարտության մասին, որոնք, սակայն, հակասություն են մտցրել Հայաստանի քաղաքական էլիտայում: 29-րդ Ընդհանուր ժողովում Հրանտ Մարգարյանը նշել է նաեւ, որ կառավարությունը չպետք է լավ հարաբերություններ ստեղծի Թուրքիայի հետ»:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը չի կիսում ՀՅԴ-ի այս կարծիքը:

ՀՀ ԱՄՆ դեսպան Օրդուեյը ասել է, որ Մարգարյանի ելույթի ամենաանսպասելի մասն այն էր, որ նա պահանջում էր Ջավախքի հայերի անկախությունը: ՀՅԴ առաջնորդը հայտարարել է, որ Ջավախքը պետք է լինի անկախ շրջան Վրաստանի տարածքում, եւ որ հայկական սփյուռքը ՀՅԴ այս կարծիքին կողմնակիցն է:

2006 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զեկուցում է ԱՄՆ պետդեպարտամենտին, որ Վրաստանի` հայերով բնակեցված Սամցխե-Ջավախք տարածաշրջանը պարբերաբար լուրեր է ուղարկում Հայաստան, որ Վրաստանում վատ են վերաբերվում հայ փոքրամասնության հետ: Իսկ ՀՀ կառավարությունը պարբերաբար զերծ է մնում որեւէ մեկնաբանություն անել այս կապակցությամբ, սակայն Կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, որ Վրաստանում ապրող հայերի կյանքը բարելավվել է Սահակաշվիլիի` իշխանության գալուց հետո, եւ հակառակը` Սամցխե-Ջավախքի հայերի վիճակն ավելի է վատթարացել: Նա կոչ է արել չմեկուսացնել Սամցխե-Ջավախքը եւ բռնությունների չենթարկել էթնիկ հայերին:

Տպել Տպել