[1]Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կոչ է արել ամերիկահայերին էլեկտրոնային նամակի միջոցով դիմել սենատորներին և ներկայացուցիչներին աջակցություն ցուցաբերել երկու կարևոր հարցերի շուրջ:
Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:
1.Մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին և դադարեցնել օգնություն տրամադրել Ադրբեջանին:
Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների հանձնաժողովները առաջիկա շաբաթների ընթացքում հատկացումների հանձնաժողովներում ներկայացնելու են 2015թ. ֆինանսական հատկացումների նախագիծը: Այսպիսով խնդրեք նրանց ներառել հայ ամերիկյան օգնության առաջնահերթությունների ամբողջական շարքը, այդ թվում`
1. ԱՄՆ մարդասիրական և զարգացման օգնության միջոցով առնվազն $5 միլիոն հատկացնել Արցախին: Դադարեցնել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Հայաստանի և Արցախի հարցում իր ագրեսիվ քաղաքականության պատճառով:
2. Առնվազն 40 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին: Ապահովել, որ օգնությունը հասնի Սիրիայում ռիսկի տակ գտնվող բնակչությանը, այդ թվում հայերին և այլ քրիստոնյաների:
3. Ապահովել, որ Վրաստանին ցուցաբերվող օգնության առնվազն 10 տոկոսը հատկացնել Սամցխե-Ջավախքում՝ կայուն աշխատատեղերի ստեղծման ծրագրերը ֆինանսավորելու համար:
4. Խստացնել 907 բաժինը՝ սահմանափակել ԱՄՆ օգնությունը Ադրբեջանին:
5. Աջակցել Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների խաղաղ բանակցություններին:
6. Մասնակցել ապրիլի 9-ին Կապիտոլ Հիլում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված արարողությանը: ԱՄՆ Կոնգրեսի անդամները կմիանան ամերիկահայերին ԱՄՆ-ով մեկ՝ հիշատակելու Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը:
panorama.am