- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հակառուսական պայքարում Թուրքիայի դերը բարձրանալու է

Haykaz [1]Բոլոր այն հարցերը, որ կան ասպարեզում, սերտորեն առնչվում են Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:

«Իսկ մենք ասպարեզում ունենք հայ-թուրքական արձանագրություններ, որոնց վերաբերյալ հենց միայն Հայաստանում երկու կարծիք կա՝ դրական և բացասական: Հատկանշական է, որ, Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին այդ չաբաստիկ արձանագրություններն օգտագործվելու են Հայաստանի դեմ: Թուրքիան հայտարարելու է, որ Հայաստանը ստորագրել է մի փաստաթուղթ, որը կասկածի տակ է դնում Ցեղասպանության պատմական ճշմարտությունը: Այդ է պատճառը, որ պետք է պահանջենք իշխանություններից՝ հետ կանչել այդ փաստաթղթերը, իշխանություններից, որոնք բազմիցս համոզված լինելով, որ այդ արձանագրությունները սպառել են իրենց, միևնույն է՝ հետ չեն կանչում դրանք»,- ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներառմամբ այդ երկիրը ցույց է տալու աշխարհին, որ հանդուրժողաբար է տրամադրված նրանց նկատմամբ: «Հատկանշականն այն է, որ առաջադրված հայ թեկնածուների շարքում երկուսն աչքի են ընկնում թուրք-ազգայնական հայացքներով»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:

Անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան առճակատմանը՝ բանախոսը համոզմունք հայտնեց, որ հակառուսական պայքարում Թուրքիայի դերը բարձրանալու է, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանում բարձրանում է նաև Հայաստանի դերը:

1in.am