- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Քեսաբի վրա

1475907_698008960249776_237178534_n [1]Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քեսաբ գյուղաքաղաքում մարտի 21-ից սկսված մարտերը դեռ շարունակվում են:
1239812_698009833583022_1615381184_n [2]
Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր:

Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:

Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ բանակը հաջողություններ է գրանցել զինյալների դեմ բախումների ժամանակ:

Սիրիական բանակն իր հսկողության տակ է վերցրել զինյալների գրաված մի քանի կարևոր կետեր: Բանակը շարունակում է մեծ ուժով հարձակումներ գործել զինյալների վրա՝ ստիպելով նրանց փախուստի դիմել:

Նախնական տվյալներով կա 11 զոհ, վիրավորների թիվն առայժմ հստակ չի։

Ներկայացված տեսանյութում Սիրիական բանակը հետ է մղում ահաբեկիչների հարձակումը.