- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ մարմինների խորհրդաժողովի մասնակիցներին

gaspar [1]Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Ստեփանակերտում մեկնարկած ՀՅԴ մարմինների խորհրդաժողովի մասնակիցներին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման հանդիպումները եւ երախտագիտություն հայտնել ներկաներին` միջազգային տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, Արցախի միջազգային ճանաչման, տարբեր պետությունների հետ կապերի հաստատման ու ամրապնդման, հանրապետության զարգացման եւ զորացման ուղղությամբ նրանց հայրենանվեր գործունեության համար:230314Dashnakcutyun(1)-Info [2]

Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության համար Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: