- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԼՂՀ ԱԳ նախարարը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի միջազգային ճանաչման հարցը

agn [1]Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն, այսօր՝ մարտի 24-ին, ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել է Արցախի միջազգային ճանաչման հարցը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարեւորել է նման հանդիպումների անցկացումը՝ համատեղ քայլերի հնարավորությունները քննարկելու եւ համագործակցության օրակարգն ընդլայնելու առումով։

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել մի շարք հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման ներկայիս փուլի եւ Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Հանդիպման ավարտին նախարար Կարեն Միրզոյանը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ ԱԳՆ հուշամեդալներ։