- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցները հանդիպեցին երիտասարդներին

եր [1]Արցախում կայացած ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակից անդամներից Մուրադ Թոփալյանը(ԱՄՆ), Բենյամին Պչաքճյանը (Լիբանան), Եղիասբեթ Չուլջյանը (ԱՄՆ), Կարո Մատենլյանը (ԱՄՆ) երեկ հանդիպեցին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներին:aparaj [2]
Ընկերները ներկայացրին արտերկրում Հայ Դատի գործունեությունը, Արցախի հիմնախնդրի հետ կապված իրենց աշխատանքների մանրամասնություններ:

Եղիսաբեթ Չուլջյանը, ով երկար տարիներ աշխատում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակում, երիտասարդներին ներկայացրեց ադրբեջանական եւ թուրքական՝ օրըստօրե ակտիվացող լոբբինգի դեմ Հայ Դատի գրասենյակի կողմից իրականացվող հակաքայլերի մասին: Ի հակառակ նրան, որ Ադրբեջանն ու Թուրքիան վիթխարի ֆինանսական միջոցներ են ներդնում հակահայկական քարոզչություն իրականացնելու, պատմությունը խեղաթյուրելու համար, առ այսօր Հայ Դատի գրասենյակներին հաջողվել է իր գրագետ ու համակարգված գործունեության շնորհիվ հակազդել ադրբեջանաթուրքական լոբբինգին:

«Մեզ ուժ ու եռանդ է տալիս այն հանգամանքը, որ հազարավոր հայ մարդիկ մեր կողքին են և կիսում են մեր գաղափարներն ու մտահոգությունները: Դրա համար՝ նույնիսկ ամենադժվարին պահին, որ նույնիսկ թվում է ելք չկա այլեւս, հետ քայլի իրավունք չենք վերապահում մեզ եւ պայքարում ենք մինչեւ վերջ»,- ասաց Եղիսաբեթ Չուլջյանը:

Ելույթներից հետո ծավալվեց երկխոսություն: Երիտասարդներն իրենց մտահոգող հարցերն ուղղեցին ընկերներին, մասնավորապես՝ հայրենադարձության, Հայ Դատի աշխատանքներին արցախցի երիտասարդ մասնագետների ներգրավվածության, երկու հայկական հանրապետություների ներքին խնդիրների մասին:

Մուրադ Թոփալյանը, ով երկար տարիներ ակտիվորեն ներգրավված էր Հայ Դատի տարբեր աշխատանքներում, վստահություն հայտնեց, որ Հայ Դատի վերջնական լուծումը, Արցախյան հարցի կարգավորումը երիտասարդ սերնդի ձեռքերում է:

«Մեր երազը՝ Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանը, բարձր տեղ է, սակայն անհասանելի չէ: Դուք եք մեր նորագույն պատմության կերտողը, մեր հեղափոխությունը, քանզի միայն զենքով չէ հեղափոխությունը, այլեւ այն ապրելու ձեւ է»,- դիմեց նա երիտասարդներին:

aparaj.am