[1]ԱՄՆ Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալատի գլխավոր հանձնաժողովը մերժել է ադրբեջանամետ ուժերի ներկայացրած հերթական հակահայկական բանաձևը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հերթական անգամ մեծ հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության թուլացմանն ուղղված Բաքվի ջանքերին:
[2]
Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Թաունսն առաջարկել է բանաձևն առաջ տանել, սակայն նրա գործընկերներից որևէ մեկը նրան աջակցություն չի հայտնել: Հանձնաժողովի նախագահ Ռայան Հայնեսը հայտարարել է, որ միջնորդությունը ձախողվել է: Այսպիսով Թենեսին դառնում է ԱՄՆ չորրորդ նահանգը, որը վերջին երկու ամիսների ընթացքում մերժում է ադրբեջանամետ ուժերի ներկայացրած հակահայկական և փաստերը խեղաթյուրող բանաձևերը:
«Մենք ողջունում ենք Թենեսիի Ներկայացուցիչների պալատի այսօրվա որոշումը, որով այն ցույց տվեց, որ ամուր կանգնած է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խախաղ ապրելու իրավունքի դեմ հանդես եկող ադրբեջանական կառավարության և նրա կողմից մոլորեցվող օրենսդիրների»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի խորհրդի նախագահ Սթիվ Մեսրոբյանը:
armenpress.am